Նախարարն ամփոփեց այս տարվա առաջին եռամսյակի արդյունքները

2010-04-12

«Կրթական գործընթացներ. նախադպրոցականից մինչև հետբուհական». սա էր այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի թեման: 2010 թվականի առաջին եռամսյակում ՀՀ կրթության և գիտության նախարարությունում իրականացված հիմնական  գործընթացների, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից հաստատված 2010 թվականի միջոցառումների ծրագրից բխող անելիքների մասին տեղեկատվությունը լրագրողներին ներկայացրեց նախարար Արմեն ԱշոտյանըÖ‰

Նախարարն անդրադարձավ…

ԿԳՆ «Ոսկե հուշամեդալ» Նոբելյան մրցանակակրին

2010-04-12

Ապրիլի 13-ին, ժամը 1300-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարար Արմեն Աշոտյանը ԿԳՆ «Ոոսկե հուշամեդալ» կհանձնի Հայաստանում հյուրընկալվող աշխարհահռչակ բիոքիմիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Աարոն Չեյխանովերին:

Գյումրին կունենա նոր որակի ուսումնական հաստատություն

2010-04-12

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց ամերիկահայ բարերար, ականավոր գիտնական, պրոֆեսոր Ժոզեֆ Դորյանին: Ողջունելով պատվարժան հյուրին` նախարարը նշեց. «Պատիվ ունեմ Ձեզ ընդունելու` որպես մեծ հայ մարդու, ով իր հնարավորությունների շրջանակում օգտակար է լինում հայրենիքի խնդիրների լուծմանը: Շնորհակալ եմ Ձեզանից, որ մտադրված եք շարունակել նման բարի գործերը:…

Մրցույթ Սիրիայի Արաբական Հանրապետության ուսումնական հաստատություններում սովորելու համար

2010-04-10

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ` 2010-2011 ուսումնական տարում Սիրիայի Արաբական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական և ասպիրանտական / 8 կրթաթոշակ / կրթություն ստանալու համար, ինչպես նաև 30 կրթաթոշակ` արաբերեն լեզվի 10-ամսյա վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար:

ՄՐՑՈՒՅԹ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ /2010Թ./

2010-04-10

  Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2010-2011 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական /100 կրթաթոշակ/ և հետբուհական /15 կրթաթոշակ/ կրթություն ստանալու համար:
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները կամ ավարտական դասարանում կամ կուրսում սովորող ՀՀ քաղաքացիները, ովքեր տիրապետում…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։