«Ընդհատված կյանք և վերապրած ժողովուրդ» խորագրով աշակերտական երթ
2010-04-22
Ապրիլի 23-ին, ժամը 1400-ին ՀՀ հանրակրթական դպրոցների աշակերտների նախաձեռնությամբ, ՀՀ կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աջակցությամբ կկազմակերպվի «Ընդհատված կյանք և վերապրած ժողովուրդ» խորագրով աշակերտական երթ դեպի ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Գերմանիայի Դաշնային և Եվրախորհրդի դեսպանատներ:
Ժամը 14 30-ին աշակերտների խմբերը կլինեն ՄԱԿ-ի…
«Գենդերային հավասարություն» խորագրով միջազգային 4-րդ նկարչական մրցույթ
2010-04-22
Եվրոպական հանձնաժողովը նախաձեռնում է միջազգային ամենամյա չորրորդ նկարչական մրցույթը` «Գենդերային հավասարություն» խորագրով; 8-10 տարիքային խմբի երեխաները հրավիրվում են արտահայտելու գենդերային հավասարության իրենց տեսլականը: Այս տարվա մրցույթի թեման է` «Լինում են, չեն լինում մի աղջիկ ու մի տղա. նրանք միասին ցանկանում էին ավելի լավը դարձնել աշխարհը…»:
Մանրամասներ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ
2010-04-21
Ն ա խ ա գ ի ծ
արձանագրային
Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» և «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին և այն սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
Հայոց Մեծ Եղեռնի 95-ամյակին նվիրված հատուկ դասը վարեցին երեք նախարարները
2010-04-21
ՀՀ կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի նախաձեռնությամբ այսօր Երևանի թիվ 62 դպրոցում կազմակերպվել էր հատուկ դաս` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 95-ամյակին: 10-րդ դասարանի աշակերտների համար հատուկ դասը վարեցին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ՀՀ մշակույթի նախարար…
Բացվեց «Ուսուցումը Հայաստանում-2010» ցուցահանդեսը
2010-04-21
ՀՀ կառավարական առաջին շենքի նախասրահում այսօր բացվեց «Ուսուցումը Հայաստանում-2010» միջազգային ավանդական IX ցուցահանդեսը, որը կազմակերպել էին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Expo Servise» կազմակերպությունը: Ցուցահանդեսին մասնակցում էին շուրջ 30 պետական և ոչ պետական բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ, կրթական ծրագրեր իրականացնող տեղական և միջազգային կազմակերպություններ:…












