ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի շնորհավորական ուղերձն ապրիլի 7-ի կապակցությամբ

2010-04-06

Սիրելի կանայք,
Շնորհավորում եմ ձեզ մայրության և գեղեցկության տոնի` ապրիլի 7-ի կապակցությամբ:
Հայ կնոջ հանդեպ ունեցած մեծագույն հարգանքն ու սերը դարեր շարունակ եղել է մեր ազգային նկարագրի կարևոր առանձնահատկությունը: Յուրաքանչյուրս ակնածանքով է արտահայտում մայր բառը, որովհետև այն ներառում է ոչ միայն բնությունից շնորհված կյանք պարգևելու առաքելություն,…

Մեր երկրի վաղվա քաղաքացին

2010-04-06

Հայաստանի պատվիրակությունը մարտի 21-24-ը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովին, որը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նմանակումն էր և կրում էր «Ջրային հիմնախնդիրներ» խորագիրը: Խորհրդաժողովի հիմնական նպատակն էր տարածել ՄԱԿ-ի արժեքներն ու սկզբունքները և քաջալերել նոր սերնդին` դառնալ ապագա առաջնորդներ: Խորհրդաժողովը կազմակերպել էին Սանկտ Պետերբուրգի թիվ…

Պարգևների հանձնում աշակերտներին

2010-04-02

Ապրիլի 6-ին, ժամը 1200-ին   ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա  Սանկտ    Պետերբուրգում կայացած    ՄԱԿ-ի   մոդել  միջազգային 14-րդ   խորհրդաժողովի մասնակից աշակերտների` ապագա առաջնորդների  պարգևատրման արարողությունը: Պարգևները կհանձնեն կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը և ՄԱԿ-ի  հայկական ասոցիացիայի  գործադիր տնօրեն Արփինե Դանիելյանը:

Հիմքում «երեխայակենտրոն դպրոցների» գաղափարախոսությունն է

2010-04-02

«Հիմնական կրթության և երեխայի զարգացում. Հայաստանի ազգային ծրագիր 2010-2015»-ի շրջանակում այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին ստորագրեցին 2010-2011 թվականների համագործակցության ծրագիր: Շարունակական աշխատանքային ծրագիրի նպատակն է` բարձրացնել որակյալ կրթության հասանելիությունը և շարունակականությունը բնակչության առավել խոցելի խմբերի համար:

Կարևորելով ստորագրվող…

ԱՊՀ մասնակից երկրների 6-րդ բաց երիտասարդական «Դելփյան խաղեր»

2010-04-02

2010 թվականի հունիսի 26-ից հուլիսի 2-ը Երևանում առաջին անգամ կայանալու են ԱՊՀ մասնակից երկրների 6-րդ բաց երիտասարդական «Դելփյան խաղերը», որոնք անցկացվելու են մրցութային 19 անվանակարգում:

Խաղերին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացի հանդիսացող 10-25 տարեկան շնորհալի երեխաներն ու պատանիները: Խաղերի հայաստանյան պատվիրակության կազմը ձևավորելու նպատակով «Դելփյան խաղերի» հայաստանյան կազմկոմիտեն…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։