Ստորագրվեց համագործակցության ծրագիր

2010-04-02

«Հիմնական կրթություն և երեխայի զարգացում Հայաստանի ազգային ծրագիր 2010-2015»-ի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջև այսօր կնքվեց համագործակցության 2010-2011թվականների շարունակական աշխատանքային ծրագիրը:

Ծրագրի նպատակն է` բարձրացնել որակյալ կրթության հասանելությունը և շարունակականությունը բնակչության առավել խոցելի խմբերի համար: Ծրագիրը նախատեսում է կառավարության, հիմնական դոնորների և…

Հանրակրթության ոլորտն ուշադրության կենտրոնում

2010-04-01

«Իրավունք դե ֆակտո» ակումբի հյուրն այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն էր: Լրագրողների հետ հանդիպման թեման էր` հանրակրթության ոլորտի բարեփոխումները: Անդրադառնալով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքին` նախարարի տեղակալը նշեց, որ օրենքի ընդունումը կարևոր էր հանրակրթական բարեփոխումների քաղաքականության համապատասխանեցման տեսանկյունից:

Որպես բարեփոխումների հիմնական բաղադրիչ` Մ. Մկտչյանն անդրադարձավ…

Կստորագրվի համագործակցության ծրագիր

2010-04-01

Ապրիլի 2-ին, ժամը 1100-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարար Արմեն Աշոտյանը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի /UNISEF/ ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին կստորագրեն 2010-2011 թվականների համագործակցության ծրագիրը, որը «Հիմնական կրթության և երեխայի զարգացում. Հայաստանի ազգային ծրագիր 2010-2015»-ի շրջանակում է:

ՖՐԱՆՍԵՐԵՆ ԼԵԶՎԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

2010-03-31

 

2010թ. օգոստոսի 2-ից 20-ը,  Լիեժի համալսարանի և Բելգիայի «Միջազգային Վալոնիա-Բրյուսել» (Wallonie-Bruxelles International-WBI) միջազգային հարաբերությունների պետական հաստատության նախաձեռնությամբ կազմակերպվում են ֆրանսերեն լեզվի դասընթացներ` նախատեսված ՀՀ հանրակրթական ոլորտում, որպես օտար լեզու, ֆրանսերեն դասավանդող մեկ ուսուցչի կամ ՀՀ բուհական համակարգում ֆրանսերենի ուսուցչի որակավորում ստացող մեկ ուսանողի համար:
Բելգիական…

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2010-03-31

Ապրիլի 1-ին  ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թվականի նոյեմբերի 7-ի N  1920-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը,
««Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։