ԿԳ նախարարը կմասնակցի վերապատրաստման դասընթացների մեկնարկին

2010-04-13

Ապրիլի 14-ին, ժամը 1030-ին  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կայցելի ԵՄ բյուջետային աջակցության ծրագրով վերանորոգված և ժամանակակից նյութատեխնիկական բազայով  վերազինված Երևանի պետական ճարտարագիտական քոլեջ( Երևան, Թբիլիսյան խճ. 3/1), որտեղ կմեկնարկի նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասախոսների, արտադրական ուսուցման վարպետների և վարչական անձնակազմի վերապատրաստման դասընթացների բացման հանդիսավոր արարողությունը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։