ԿՐԹԱԹՈՇԱԿ ԻՏԱԼԻԱՅԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

2011-04-15

Իտալիայի Հանրապետության կառավարության կողմից 2011-2012թթ. ուսումնական տարում օտարերկրյա ուսանողներին տրամադրվում են կրթաթոշակներ՝ մշակութային, տնտեսական և արդյունաբերական համագործակցությունը խթանելու նպատակով:
Կրթաթոշակները տրամադրվում են Իտալիայի պետական համալսարաններում, պոլիտեխնիկական, գեղարվեստական, երաժշտական, ռեստավրացիոն բարձրագույն ուսումնական հաստատություններում, կինոյի ազգային բարձրագույն դպրոցում, ինչպես նաև հետազոտական լաբորատորիաներում կամ կենտրոններում, գրադարաններում, արխիվներում և թանգարաններում կրթական և…

Ի գիտություն ուսանողների

2011-04-15

«Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 13-ի «Դատի կտաՎն» հրապարակման վերաբերյալ տեղեկացնում ենք, որ ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ոլորտը կանոնակարգող ՀՀ գործող օրենսդրությամբ «թերի բարձրագույն կրթություն» կամ «թերի բարձրագույն կրթության դիպլոմ» հասկացություններ սահմանված չեն: Ավելին, թե’ «Կրթության մասին» և թե’ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներով /ինչպես…

Ընդունվել է «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ՀՀ օրենքը

2011-04-14

ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ՀՀ օրենքը, որով սահմանում է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կազմակերպման և գործունեության իրավական հիմքերը, դրանց երաշխիքները, պետական մարմինների, գիտական, գիտատեխնիկական և ինովացիոն գործունեության սուբյեկտների և մասնակիցների հետ նրա փոխհարաբերության հիմնական սկզբունքները: Օրենքն ուղղված է Հայաստանի…

Ամփոփվում են արդյունքները

2011-04-14

ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010թվականի դեկտեմբերի 30-ի 1806-Ա/Ք հրամանով հաստատվել է  «Կրթական համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2011-2012 թվականների միջոցառումների համալիր ծրագիրը»: Հրամանով նախատեսված է  ապահովել ծրագրով սահմանված միջոցառումների կատարումը, ինչպես նաև յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո հրապարակել համապատասխան տեղեկանք՝ տվյալ եռամսյակում ծրագրի միջոցառումների իրականացման արդյունքների մասին:

«ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈԻԹՅՈՒՆ» ԵՐԿՐՈՐԴ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԵՎ ԱՆՀՐԱ

2011-04-14

ՆԱԽԱԳԻԾ Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1711-Ն որոշման 1-ին կետով կանոնադրության 25-րդ կետի 4-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի  սեպտեմբերի 26 N 456-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոնադրության 23-րդ կետի ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Համաշխարհային  Բանկի կողմից Հայաստանի…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։