ԵՊՀ հակակոռուպցիոն համալիր միջոցառումների ծրագիր
2011-04-19
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի 2010թվականի դեկտեմբերի 30-ի հրամանով հաստատված «Կրթական համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2011-2012 թվականների միջոցառումների համալիր ծրագրի» շրջանակում մշակվել և գիտական խորհրդի կողմից հաստատվել է «Երևանի պետական համալսարանում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի համալիր միջոցառումների ծրագիրը /2011-2012թթ./»:
«Լինում են, չեն լինում մի աղջիկ ու մի տղա. նրանք միասին ցանկանում էին ավելի լավը դարձնել աշխարհը…» խորագրով նկարչական Õ
2011-04-19
Եվրոպական հանձնաժողովը հայտարարում է «Գենդերային հավասարություն» թեմայով 4-րդ միջազգային նկարչական մրցույթի մեկնարկը՝ «Լինում են, չեն լինում մի աղջիկ ու մի տղա. նրանք միասին ցանկանում էին ավելի լավը դարձնել աշխարհը…» խորագրով:
Մրցույթին կարող են մասնակցել 8-10 տարեկան այն երեխաները, որոնք ՀՀ քաղաքացիներ են, ապրում և սովորում են Հայաստանում:…
Պաշտոնական այց Ռումինիա
2011-04-19
Ռումինիայի կրթության, գիտության, երիտասարդության և սպորտի նախարար Դանիել Ֆուներիուի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ապրիլի 20-22 պաշտոնական այցով կգտնվի Ռումինիայում: Այցի ընթացքում նախարարը պաշտոնական հանդիպում կունենա Ռումինիայի կրթության, գիտության, երիտասարդության և սպորտի նախարար Դանիել Ֆուներիուի, Գիտական հետազոտությունների ազգային մարմնի նախագահ Դրագոշ Չուպարուի հետ: Կստորագրվի «Գիտական և…
Հանրային քննարկման է ներկայացվել «ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ-ի աշակերտական խորհրդի օրինակելի կանոնա
2011-04-19
2009 թվականին ընդունված «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը և 2010թվականին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ-ի օրինակելի կանոնադրությունը հիմք են հանդիսացել «ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ-ի աշակերտական խորհրդի օրինակելի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու համար: Վերջինս հաստատվել էր 2004 թվականին ԿԳ նախարարի հրամանով: «Գործընկերություն …












