«ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈԻԹՅՈՒՆ» ԵՐԿՐՈՐԴ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԵՎ ԱՆՀՐԱ
2011-04-14
Հաստատել Համաշխարհային Բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի կառավարման խորհրդի կողմից 2011 թվականի մարտի 3-ին (Արձանագրություն N6) հաստատված Հայաստանի Հանրապետության դպրոցների ինտերնետային ցանցի ընդլայնման և անհրաժեշտ սարքավորումների մատակարարման ու տեղադրման, ինչպես նաև ստեղծված ենթակառուցվածքի առաջին երեք ամիսների ընթացքում պահպանման նպատակով կազմակերպության ընտրության թիվ ICB-1/2010 միջազգային մրցույթի արդյունքները` 758.265.063 ՀՀ դրամ պայմանագրային արժեքով` մրցույթի հաղթող ճանաչելով «Հարմոնիա» տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության զարգացման հիմնադրամին:
«Համաշխարհային Բանկի աջակցությամբ իրականացվող «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության դպրոցների ինտերնետային ցանցի ընդլայնման և անհրաժեշտ սարքավորումների մատակարարման ու տեղադրման, ինչպես նաև ստեղծված ենթակառուցվածքի առաջին երեք ամիսների ընթացքում պահպանման նպատակով կազմակերպութան ընտրության մրցույթի արդյունքները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման
1.Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1711-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի» կանոնադրության 25-րդ կետի դրույթով. այն է` «Հիմնարկի հիմնադրի լիազորություններն են` 350 մլն դրամին համարժեք և ավելի գումարով մրցույթների արդյունքների հաստատումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2003 թվականի սեպտեմբերի 26-ի N 456-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրության 23 կետի դրույթով, այն է ` «Մեկ միլիոն ԱՄՆ-ի դոլար և ավելի գումարով մրցույթների արդյունքները խորհրդի ներկայացմամբ, հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, եթե վարկային պայմանագրով այլ պահանջներ կամ սահմանափակումներ նախատեսված չեն»:
1.1 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
2010 թվականի դեկտեմբերի 16-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի կողմից «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում անց է կացվել Հայաստանի Հանրապետության դպրոցների ինտերնետային ցանցի ընդլայնման և անհրաժեշտ սարքավորումների մատակարարման ու տեղադրման, ինչպես նաև ստեղծված ենթակառուցվածքի առաջին երեք ամիսների ընթացքում պահպանման նպատակով կազմակերպության ընտրության թիվ ICB-1/2010 միջազգային մրցակցային գնում: Գնման հաղթող է ճանաչվել «Հարմոնիա» տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության զարգացման հիմնադրամը 758.265.063 ՀՀ դրամ պայմանագրային արժեքով:
2011 թվականի մարտի 3-ին միջազգային մրցակցային գնման արդյունքները հաստատվել են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհրդի կողմից :
Առանց վերոհիշյալ գնման արդյունքների` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատման, մատակարարման պայմանագրերը չեն կարող կնքվել, քանի որ պայմանագրային արժեքը գերազանցում է 350.000.000 ՀՀ դրամը:
1.2 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Առաջարկվում է հաստատել «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության դպրոցների ինտերնետային ցանցի ընդլայնման և անհրաժեշտ սարքավորումների մատակարարման ու տեղադրման, ինչպես նաև ստեղծված ենթակառուցվածքի առաջին երեք ամիսների ընթացքում պահպանման միջազգային մրցակցային գնման արդյունքները:
2.Կարգավորման առարկան
Որոշման նախագծի առարկան է Հայաստանի Հանրապետության կառավարության և Համաշխարհային Բանկի համատեղ ֆինանսավորմամբ «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության դպրոցների ինտերնետային ցանցի ընդլայնման և անհրաժեշտ սարքավորումների մատակարարման ու տեղադրման, ինչպես նաև ստեղծված ենթակառուցվածքի առաջին երեք ամիսների ընթացքում պահպանման համար մատակարարման պայմանագրի կնքումը:
3. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը
Որոշման կիրարկումը թույլ կտա սահմանված ժամկետներում (մինչև 2012թ. ավարտը) Հայաստանի Հանրապետության դպրոցներում ընդլայնել ինտերնետային ցանցը, դպրոցներին մատակարարել և տեղադրել անհրաժեշտ սարքավորումներ:












