Մրցույթ՝ «Ճանապարհ դեպի Վանք»
2011-04-26
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը և ՌԴ-ի Ազգային հետազոտական համալսարանի «Տնտեսագիտության բարձրագույն դպրոցը» Երևանի Մոսկվայի տանը ս.թ. մայիսի 20-ից 22-ն կազմակերպում են «Ճանապարհ դեպի Վանք» պատանեկան մրցույթը: Մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ կից նյութերից:
«Ուսուցումը Հայաստանում-2011» ցուցահանդես
2011-04-26
Ապրիլի 27-ին, ժամը 1300-ին Կառավարական 1 տան նախասրահում /Մելիք Ադամյան 1/ կբացվի «Ուսուցումը Հայաստանում-2011» միջազգային ավանդական ցուցահանդեսը, որի կազմակերպիչներն են ՀՀ ԿԳ նախարարությունը և «EXPO SERVISE» կազմակերպությունը: Պաշտոնական բացման արարողությանը կմասնակցի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Բողոքի պիկետ` նախարարի և ուսանողների մասնակցությամբ
2011-04-26
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ապրիլի 23-24 գտնվել է Ավստրիայում, որտեղ հանդիպումներ է ունեցել Վիեննայում սովորող հայ ուսանողների հետ: Նախարարն Ավստրիայի հայ համայնքի հետ մասնակցել է Քրիստոսի հարության` Սուրբ Զատիկի արարողություններին և Հայոց Մեծ եղեռնի 96-ամյակին նվիրված միջոցառումներին:
Նախարար Արմեն Աշոտյանը Վիեննայում սովորող հայ ուսանողների հետ…
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի պաշտոնական այցը Ռումինիա
2011-04-26
Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ապրիլի 20-22-ը պաշտոնական այց է կատարել Ռումինիա, որի ընթացքում նա հանդիպել է Ռումինիայի կրթության, գիտության, երիտասարդության և սպորտի նախարար Դանիել Ֆուներիուի և Ռումինիայի Գիտական հետազոտությունների ազգային մարմնի նախագահ, պետքարտուղար Դրագոշ Չուպարուի հետ: Հանդիպման ընթացքում երկու նախարարները ստորագրել են Հայաստանի կրթության և գիտության…
Միջբուհական գիտագործնական կոնֆերանս
2011-04-26
Ապրիլի 27-ին,ժամը 1200-ին Հյուսիսային համալսարանի մեծ դահլիճում /Ալեք Մանուկյան 15ա/ տեղի կունենա «Ուսուցման բազմաձևության արդիականությունը և հեռանկարները Բոլոնիայի գործընթացի համատեքստում» խորագրով միջբուհական գիտագործնական կոնֆերանս: Բացման խոսքով հանդես կգա ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:












