Ընդունվել է «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ՀՀ օրենքը

2011-04-14

ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ՀՀ օրենքը, որով սահմանում է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կազմակերպման և գործունեության իրավական հիմքերը, դրանց երաշխիքները, պետական մարմինների, գիտական, գիտատեխնիկական և ինովացիոն գործունեության սուբյեկտների և մասնակիցների հետ նրա փոխհարաբերության հիմնական սկզբունքները:
Օրենքն ուղղված է Հայաստանի Հանրապետության գիտական ներուժի պահպանմանը, հիմնարար ու կիրառական գիտության զարգացմանը` որպես գիտատեխնիկական առաջընթացի, հանրապետության տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման հիմքի:Համաձայն օրենքի` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան հատուկ կարգավիճակ ունեցող, ինքնակառավարվող բարձրագույն գիտական կազմակերպություն է, որը կազմակերպում, իրականացնում և համակարգում է գիտելիքի վրա հիմնված տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման համար անհրաժեշտ հիմնարար և կիրառական հետազոտությունները:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։