ԿՐԹԱԹՈՇԱԿ ԻՏԱԼԻԱՅԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

2011-04-15

Իտալիայի Հանրապետության կառավարության կողմից 2011-2012թթ. ուսումնական տարում օտարերկրյա ուսանողներին տրամադրվում են կրթաթոշակներ՝ մշակութային, տնտեսական և արդյունաբերական համագործակցությունը խթանելու նպատակով:
Կրթաթոշակները տրամադրվում են Իտալիայի պետական համալսարաններում, պոլիտեխնիկական, գեղարվեստական, երաժշտական, ռեստավրացիոն բարձրագույն ուսումնական հաստատություններում, կինոյի ազգային բարձրագույն դպրոցում, ինչպես նաև հետազոտական լաբորատորիաներում կամ կենտրոններում, գրադարաններում, արխիվներում և թանգարաններում կրթական և հետազոտական ծրագրեր իրականացնելու նպատակով:
Կրթաթոշակային ծրագրին մասնակցելու համար իտալերեն լեզվի իմացությունը պարտադիր է, ինչի վերաբերյալ պետք է ներկայացվի համապատասխան տեղեկանք:
Ցանկացողները պետք է գրանցվեն http://borseonline.esteri.it/borseonline/it/index.asp կայքում և լրացնեն դիմում-հարցաթերթիկը մինչև ս/թ մայիսի 2-ը:
Կրթաթոշակային ծրագրերի մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ հետևյալ կայքէջերում.
http://www.esteri.it/MAE/EN/Ministero/Servizi/Stranieri/Opportunita/default.htm
http://www.esteri.it/MAET/IT?Ministero/Servizi/Stranieri/Opportunita/
http://www.esteri.it/MAET/IT?Ministero/Servizi/Stranieri/Opportunita/default.htm?LANG-ENG

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։