Բարձր պարգևներ երախտավորներին
2011-04-05
Երևանում այսօր մեկնարկել են հանդիսավոր միջոցառումներ՝ նվիրված Գեղարվեստի պետական ակադեմիայի հիմնադրման 65-ամյակինÖ‰ Նկարիչների միությունում բացվել է ցուցահանդես, իսկ ՀՀ Ազգային պատկերասրահում հանդիսավոր պայմաններում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պարգևներ են հանձնել մշակույթի և կրթության բնագավառի երախտավորներին:
Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով`
…
Համաժողով
2011-04-05
Ապրիլի 6-ին, ժամը 1000-ին «Մարիոթ» հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում տեղի կունենա «Բարձրագույն ուսումնական հաստատություններում թափանցիկության և արդարության ավելացում» թեմայով ՀԳՄԾ համաժողով: Համաժողովում բացման խոսքով հանդես կգան ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱՄՆ ՄԶԳ Հայաստանյան առաքելության տնօրեն դկտ. Ջոթինդեր Չիման, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տնօրեն Սերգեյ Կապինոսը:
Պարգևատրում
2011-04-04
Ապրիլի 5-ին, ժամը 1700-ին ՀՀ Ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում կկայանա Գեղարվեստի պետական ակադեմիայի հիմնադրման 65-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություն և ընդունելություն, որին կմասնակցի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն ԱշոտյանըÖ‰ Արարողության ընթացքում ոլորտի վաստակաշատ ներկայացուցիչները կարժանանան ՀՀ Նախագահի, ՀՀ վարչապետի և ԿԳ նախարարության կողմից սահմանված պարգևներիÖ‰
Թռչող «գերթեթև» մոդելների հանրապետական մրցումներ
2011-04-01
Ապրիլի 3-ին,ժամը 1100-ին Յու. Ա. Գագարինի տիեզերական թռիչքի 50-ամյակի կապակցությամբ ԵՊՀ սպորտային մեծ դահլիճում տեղի կունենա ՀՀ ԿԳՆ Տեխնիկական ստեղծագործության հանրապետական կենտրոնի սենյակային թռչող «գերթեթև» մոդելների հանրապետական մրցումների հանդիսավոր բացումը:
Աշխատանքային խմբի նիստ
2011-04-01
Կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի հետ առնչվող խնդիրները լուծելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի նիստը, որը վարում էր խմբի ղեկավար, ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Խմբում ընդգրկված են ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Վարդան Աբեղա…












