ՄՐՑՈՒՅԹ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ-2011
2011-04-19
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2011-2012 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում` բուհական /89 կրթաթոշակ/բակալավր, մագիստրոս/ և հետբուհական /30 կրթաթոշակ/ կրթություն ստանալու համար:
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները կամ ավարտական դասարանում կամ կուրսում սովորող ՀՀ քաղաքացիները, որոնք տիրապետում են ռուսերեն…
Մեկնարկել է հավակնորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը
2011-04-18
ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով մեկնարկում է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար քննության կազմակերպման գործընթացը: Քննություններին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, ովքեր ավարտել են 2010 թ. մայիսի 18-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման և վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգով» նախատեսված վերապատրաստման դասընթացները:
…
Ստեղծագործական մեդիահավաք
2011-04-18
ՀՀ ԿԳՆ պատվերով իրականացվող «Փորձարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» 2011թ. ծրագրով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մեդիակենտրոնում մայիսի 13-15-ը կանցկացվի հեղինակային մանկավարժության հեղինակների մայիսյան հանրապետական ամենամյա ստեղծագործական 6-րդ հավաքը: Մանրամասն տեղեկություններ և հավաքի նյութերը տեղադրվում են mskh.am -ում
Ուսումնական հյուրանոցի բացում
2011-04-18
Ապրիլի 19-ին ժամը 1400-ին Երևանի Զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջում, /Արշակունյաց պողոտա 40/ տեղի կունենա խոհանոց լաբորատորիայի, համտեսի և հանդիսությունների սրահի և նորակառույց ուսումնական հյուրանոցի բացման արարողությունը:
Արարողությանը կմասնակցի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:












