Արևիկ Անափիոսյանը մասնակցում է Համաշխարհային կրթական ֆորումին

2019-01-24

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը Լոնդոնում մասնակցում է Համաշխարհային կրթական ֆորումին, որի ընթացքում նա հանդես է եկել ելույթով: Փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի կրթության ոլորտում ստեղծարար մոտեցումների ներդրման մի շարք հաջողված օրինակներ:
«Համաշխարհային կրթական ֆորում-2019»-ը մեկ հարկի տակ է հավաքել աշխարհի տարբեր երկրներից ժամանած կրթության նախարարների, ոլորտի պատասխանատուների և մասնագետների՝ կրթության բարելավմանը միտված նորարարական փորձն ու լավագույն օրինակը կիսելու նպատակով: Ֆորումի շրջանակում նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն աշխատանքային մի շարք հանդիպումներ է անցկացրել ՄԹ կրթական սեկտորի ներկայացուցիչների հետ:
Հայկական պատվիրակության մասնակցությունը Համաշխարհային կրթական ֆորումին նախաձեռնվել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի կողմից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։