Հոգաբարձուների խորհուրդների նոր կազմեր` բուհերում
2019-01-23
ՀՀ մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններում ձևավորվել են հոգաբարձուների խորհուրդների նոր կազմեր:
Այսօր «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին տեխնիկական գիտությունների թեկնածու, Synopsys Armenia ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանն ընտրվել է բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ:
Հիշեցնենք, որ մինչ այդ` հունվարի 22-ին, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Գևորգ Մուրադյանը, իսկ հունվարի 21-ին մասնագիտությամբ բժիշկ, կոմպոզիտոր Վահան Արծրունին ընտրվել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ: