«Ապահով համացանց» միջոցառմանն ընդառաջ

2019-01-29

Փետրվար ամսին նախատեսվող «Ապահով համացանց» շաբաթվա շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր կազմակերպվել էր կլոր սեղան-քննարկում, որի ընթացքում անդրադարձ է կատարվել վերոնշյալ ոլորտում տարբեր ծրագրերի իրականացման և համակարգման աշխատանքներին, ինչպես նաև երեխաների առցանց անվտանգության ապահովման գերակայություններին և այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումներին: Հանդիպմանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների, ոլորտում գործող միջազգային և հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև հեռահաղորդակցության ընկերությունների ներկայացուցիչներ և փորձագետներ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։