Նախարարը հանդիպել է ԵՊԼՀ-ի ուսանողներին

2012-04-19

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողների հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար  Արմեն Աշոտյանն այսօր հանդիպել է վերջիններիս հետ: Հանդիպումը բաժանվել է երկու մասի` առաջին հանդիպումը տեղի է ունեցել համալսարանի դահլիճում, որտեղ Ա. Աշոտյանը պատասխանել է ուսանողների և լրագրողների հարցերին:

Հերքում

2012-04-19

Որոշ լրատվամիջոցներով լուրեր են տարածվել, որ այսօր ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի  և Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ միջադեպ է տեղի ունեցել ՀՀ ԿԳ նախարարության աշխատակցի և ուսանողի միջև: Պաշտոնապես հայտարարում ենք, որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում և ԿԳՆ աշխատակցի մասնակցությամբ որևէ միջադեպ չի…

Մասնագիտական կրթության և ուսուցման ուսումնական ձեռնարկների շնորհանդես

2012-04-19

Ապրիլի 20-ին, ժամը 1430-ին Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնի Էրեբունի դահլիճում/9-րդ հարկ/ տեղի կունենա ՀՀ ԿԳՆ Կթրության ազգային ինստիտուտի Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ) կողմից կազմակերպած ձեռնարկների շնորհանդեսը: Շնորհանդեսին կմասնակցեն ՀՀ կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի և Էկոնոմիկայի նախարարությունների, սոցիալական գործընկերների, ՄԿՈՒ ոլորտում գործունեություն իրականացնող…

ՀՀ ԿԳՆ պաշտոնական հիմնավորում

2012-04-19

«Երևանի  Վ. Բրյուսովի  անվան  պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար՝ ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցվել են և 2008 թվականի մարտի 17-ին նրա հետ կնքված, թիվ 134 աշխատանքային պայմանագիրը լուծվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի ապրիլի 17-ի 58-Ա1 հրամանով՝ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների…

Վարչապետն ընդունել է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողներին

2012-04-19

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի մի խումբ ուսանողների: Վերջիններիս խնդրանքով կառավարության ղեկավարը և ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը պարզաբանումներ են ներկայացրել համալսարանի ռեկտորի պաշտոնից Սուրեն Զոլյանին ազատելու որոշման կապակցությամբ:
Միաժամանակ, Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարը գործել…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։