Համատեղ ջանքեր երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ
2012-04-18
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանն այսօր ստորագրել են համատեղ հրաման, որի անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Հայաստան–պարենային ապահովության ծրագիր 2010» ծրագրից:
ՀՀ կրթության և գիտության նախարարը, կարևորելով համատեղ աշխատանքը և համալիր…
Արժանապատիվ պայմաններ աշխատանքի համար
2012-04-18
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է ԿԳՆ աշխատակազմի լեզվի պետական տեսչություն և բարձրագույն որակավորման հանձնաժողով, որոնք վերջերս վերանորոգվել են ՀՀ կառավարության տրամադրած ֆինանսական հատկացումներով: Նախարարը շրջել է բարեկարգված սենյակներում, ծանոթացել վերանորոգման աշխատանքներին և զրուցել աշխատակիցների հետ: Ա. Աշոտյանը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքի արդյունքների վերաբերյալ`…
ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ԿԻՆ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
2012-04-18
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանը տեղեկացնում է կենսաբանական գիտությունների (life sciences) ոլորտում ներգրավված երիտասարդ կին գիտնականների համար նախատեսված UNESCO-L’ORÉAL-2013 միջազգային կրթաթոշակների վերաբերյալ: Ծրագրին մասնակցելու համար փաստաթղթերը կարող եք ներկայացնել Գիտության պետական կոմիտե:
Մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ կից նյութերից:
ԵՊLՀ ռեկտորի պարտականությունների կատարումը հանձնարարվել է պրոռեկտոր Գաբրիել Բալայանին
2012-04-18
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի 18.04.2012թ. 59-Ա1հրամանով «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պարտականությունների կատարումը հանձնարարվել է ԵՊԼՀ-ի իրավական, վարչական և տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Գաբրիել Բալայանին՝ մինչև սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը: Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳ…
ՀՀ կառավարության նիստի օրակարգում
2012-04-18
Ապրիլի 19-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
«Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության…












