Կստորագրվի փոխըմբռնման հուշագիր

2012-05-03

Մայիսի 4-ին, ժամը 1500-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում  կստորագրվի փոխըմբռնման հուշագիր` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում «Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիա»  հիմնադրելու մասին:
Փոխըմբռնման հուշագիրը կստորագրեն ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն` Ջաթինդեր Չիման և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր ` Արա Ավետիսյանը: Միջոցառմանը կմասնակցի նաև ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Ա. Հեֆֆերնին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։