«Լոգո միկրոաշխարհներ» առաջին հայալեզու համակարգչային ծրագրավորման միջավայր
2012-05-02
Մայիսի 3-ին, ժամը 1230-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա Հայաստանի և Արցախի թվով 20 դպրոցներին «Լոգո միկրոաշխարհներ» առաջին հայալեզու համակարգչային ծրագրավորման միջավայրի լիցենզավորված փաթեթների հանձնման արարողությունը: Միջոցառմանը կմասնակցի ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը:
Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։