Ուսանողական գարուն-2012

2012-05-22

Ամփոփվել է «Ուսանողական Գարուն-2012» ավանդական փառատոնը, որը կազմակերպվում է 2005 թվականից: Փառատոնի լավագույն խմբերի ցուցադրական համերգային ծրագիրը տեղի է ունեցել  Երևանի պետական հումանիտար քոլեջում: «Ուսանողական Գարուն-2012» փառատոնին մասնակցել են  նախնական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների գեղարվեստական խմբերը, որոնցից 14-ը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության շնորհակալագրերով:
 «Ուսանողական Գարուն-2012» մրցույթ-փառատոնն անցկացվել է  ժողովրդական երգ, ժողգործիքային  կատարումներ, էստրադային  երգ, ասմունք, ժողովրդական և ժամանակակից պար, լավագույն դերասանական խաղ անվանակարգերում: Փառատոնի մարզային փուլերն անցկացվել էին ապրիլ-մայիս ամիսներին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։