Փառատոն՝ նվիրված Շուշիի ազատագրման 20-ամյակին

2012-05-22

ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կազմակերպվել էր մանկապատանեկան փողային նվագախմբերի փառատոն՝ նվիրված  Շուշիի ազատագրման 20-ամյակին: Փառատոնին մասնակցել են շուրջ 200 երաժիշտ-դպրոցականներ: Միջոցառման ընթացքում նվագախմբերը շքերթով անցել են Ստեփանակերտի կենտրոնական փողոցով, համերգային ծրագրերով հանդես եկել կենտրոնական հրապարակում, հարակից զորամասերում և Շուշիի հրապարակում:

Միջոցառմանը մասնակցել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը և  այլ պաշտոնատար անձինք:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։