Մեկնարկել են միասնական քննությունները
2012-06-01
Հունիսի 1-ին հանրապետությունում մեկնարկել է պետական ավարտական եւ միասնական քննությունները: Դիմորդներն այսօր քննություն են հանձնել «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն», «Կենսաբանություն» առարկաներից: «Կենսաբանություն» առարկայի քննության համար դիմում-հայտ է ներկայացրել 1938 (Հայաստանը և ԼՂՀ-ն` ներառյալ), «Ընդհանուր պատմություն» առարկայի համար՝ 397 և «Աշխարհագրություն» առարկայի համար՝ 392 դիմորդ: Ըստ դիմորդների թվի` Հայաստանի յուրաքանչյուր մարզում,…
ՀՀ-ԵՄ համագործակցության ենթակոմիտեի անդրանիկ նիստ
2012-05-31
Հունիսի 1-ին, ժամը 930-ին Անի Պլազա հյուրանոցում / հասցե՝ Սայաթ-Նովա 19/ տեղի կունենա ՀՀ-ԵՄ «Զբաղվածության և սոցիալական հարցերի, առողջապահության, վերապատրաստման, կրթության և երիտասարդության, մշակույթի, մամուլի, տեղեկատվական հասարակության և աուդիովիզուալ քաղաքականության, գիտության և տեխնոլոգիաների հարցերով» համագործակցության ենթակոմիտեի անդրանիկ նիստը:
Նիստին կմասնակցեն ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե…
Ուսուցիչների միջազգային առաջին հավաք
2012-05-30
Ինտելեկտուալ խաղերի միջազգային կոմիտեն և ուսուցիչների համառուսաստանյան երրորդ հավաքի կազմկոմիտեն 2012թ. հուլիս-օգոստոս ամիսներին Յալթայում կազմակերպում են ուսուցիչների միջազգային առաջին հավաքը: Մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ erudites.ru կայքից և կից նյութերից:
Մրցույթ ՝ «Ընթերցում ենք Ռուսթավելիին»
2012-05-29
Թբիլիսիի թիվ 24 հանրային դպրոցը, Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանը, Վրաստանի մանկավարժների և գիտնականների ազատ արհմիությունը Հայաստանի հանրային և մասնավոր դպրոցների աշակերտներին, մանկավարժներին, կրթական հիմնարկներին հրավիրում է մասնակցելու «Ընթերցում ենք Ռուսթավելիին» մրցույթին: Մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ կից նյութերում:
Միջազգային մանկական փառատոն
2012-05-25
Տվերի տարածաշրջանային հասարակական կազմակերպությունը հրավիրում է մասնակցել ս.թ. օգոստոսի 23-30-ը Տվերի «ÐšÐ¾Ð¼Ð¿ÑŒÑŽÑ‚ериѻ տեղեկատվական տեխնոլոգիաների համամիութենական ճամբարում կայանալիք Տվերի հետ քույր քաղաքների բաց միջազգային մանկական փառատոնին:
Մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ կից նյութերից և computeria.ru կայքից:












