Շրջաբերական հանրակրթական ուսումնական հաստատություններին
2018-03-22
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շրջաբերական նամակով դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով հանձնարարել իրենց ենթակա ուսումնական հաստատություններին՝ միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցություն իրականացնելիս նախապես տեղեկացնել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը: Նույն հանձնարարականը տրվել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակա ուսումնական հաստատություններին: