Ասուլիս

2012-09-18

Սեպտեմբերի 19-ին, ժամը 1100ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում  տեղի կունենա նախարար Արմեն Աշոտյանի մամուլի ասուլիսը՝

«Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստ

2012-09-18

Սեպտեմբերի 24-ին, ժամը 1400-ին  ՀՀ  կրթության և գիտության նախարարության նիստերի դահլիճում կայանալու է «Կրթական ծրագրերի իրականացման  լիցենզավորման հանձնաժողովի» նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով լիցենզիաներ ստանալու մասին հարցերը:

Նոր հեռանկարներ` հայ-ռուսական կրթական համագործակցության

2012-09-14

Սեպտեմբերի 13-ին Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հանդիպումը ՌԴ կրթության և գիտության նախարար Դմիտրի Լիվանովի հետ: Ողջունելով միմյանց` երկու երկրների նախարարները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը` համատեղ աշխատանքներ տանել առկա խնդիրների լուծման ուղղությամբ և զարգացնել հետագա փոխշահավետ համագործակցությունը: Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` Արմեն…

Գործնական քայլեր՝ հայ-լիտվական կրթական համագործակցության

2012-09-13

«Նովոստի» մամուլի կենտրոնում այսօր՝ սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել  «Հայ–լիտվական կրթական ծրագրերի զարգացումը» թեմայով մամուլի ասուլիս՝ ՀՀ կրթության և գիտւթյան նախարարության  «Զբոսաշրջության, սերվիսի և սննդի արդյունաբերության հայ–հունական պետական քոլեջի»  տնօրեն Արթուր Վարդանյանի և Լիտվայի  «Կաունասի Ձեռնարկատիրական ծառայությունների ոլորտի աշխատակիցների մասնագիտական ուսուցման կենտրոնի» տնօրեն Լայմուտե Անժունեի  մասնակցությամբ:

Բանախոսները ներկայացրել են…

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2012-09-13

Սեպտեմբերի 13-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցը`
«Հայաստանի հանրապետության կրթության եվ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեին գումար հատկացնելու մասին»
ՀՀ  կառավարության որոշումների նախագիծը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։