Տարվա լավագույնները

2012-09-20

«Ուսուցչի օրվա» նախաշեմին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հանրապետական փուլը, որն անցկացրել են ՀՀ կրթության և գիտության  նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովները: Այս տարի մրցույթներին մասնակցում էր 34 մանկավարժ` ՀՀ բոլոր մարզերից և Երևանից: Մրցույթի ամփոփումից հետո կպարզվեն «Տարվա լավագույն ուսուցիչը», «Տարվա լավագույն տնօրենը» և «Տարվա լավագույն դաստիարակը»:
Ըստ ավանդույթի` հաղթողների անունները կհրապարակվեն «Ուսուցչի օրը»` հոկտեմբերի 5-ին նախատեսվող տոնական միջոցառման ընթացքում: «Տարվա լավագույն ուսուցչին» և «Տարվա լավագույն դաստիարակին» ՀՀ վարչապետի կողմից կտրվեն ավտոմեքենաներ, իսկ վաստակաշատ մանկավարժներին` պետական պարգևներ, ՀՀ վարչապետի «Հուշամեդալ» և շնորհակալագրեր:
«Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթում այս տարի սահմանվել են հետևյալ անվանակարգերը` `
•«Նվիրում երեխաներին»,
•«Ավանդույթները և նորարարությունը մանկավարժության մեջ»,
•«Ազգային ավանդույթները պահպանելու և փոխանցելու համար»:
«Տարվա լավագույն տնօրեն»  մրցույթում սահմանվել են հետևյալ անվանակարգերը`
•«Ուսումնադաստիարակչական աշխատանքները լավագույնս կազմակերպելու համար»,
•«Հայրենասիրական և գեղագիտական դաստիարակության լավագույն փորձի համար»,
•«Ուսուցման նորագույն մեթոդների ներդրման լավագույն փորձի համար»,
«Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթում սահմանվել են հետևյալ անվանակարգեր`
•«Սիրտս նվիրում եմ երեխաներին»,
•«Երեխաների կյանքը հետաքրքիր անակնկալներով հարստացնելու համար»,
•«Բնության կրտսեր բարեկամ դաստիարակելու համար»:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։