Երևանը հյուրընկալել է ԱՊՀ անդամ երկրների կրթության նախարարներին

2012-10-17

Հոկտեմբերի 18-19-ը Երևանում տեղի կունենան ԱՊՀ անդամ պետությունների կրթության նախարարների 19-րդ համաժողովը և  ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտի աշխատողների և ուսուցիչների 2-րդ համագումարը, որոնց կմասնակցի շուրջ 500 պատվիրակ:
Հոկտեմբերի 18-ին, ժամը 930-ին ԱՊՀ անդամ պետությունների կրթության նախարարները և համագումարի մասնակիցները կայցելեն Ծիծեռնակաբերդ և ծաղկեպսակներ կդնեն Հայոց Մեծ Եղեռնի…

Ա. Աշոտյան. «Մենք շատ լավ գիտենք, թե ինչ է նշանակում ազգային փոքրամասնություն»

2012-10-17

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է հանդուրժողոականության հարցերով ԵԱՀԿ նախագահողի ներկայացուցիչներ Էնդրու Բեյքերին, Ադիլ Ախմետովին և Քեթրին ՄքԳինեսսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ազգային փոքրամասնությունների կրթական խնդիրները, մասնավորապես, կարևորվել է ազգային փոքրամասնությունների ներգրավվածությունը կրթական համակարգում: Նախարար Ա. Աշոտյանը ներկայացրել է ՀՀ ԿԳՆ-ի կողմից իրականացվող ծրագրերը` նշելով,…

Մասնագիտական կրթություն և ուսուցում գյուղատնտեսության բնագավառում

2012-10-17

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը` համագործակցելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ, Եվրոպական Հանձնաժողովի Թայեքս (TAIEX) ծրագրի աջակցությամբ 2012 թվականի հոկտեմբերի 15-16-ը կազմակերպել էր «Մասնագիտական կրթություն և ուսուցում գյուղատնտեսության բնագավառում» թեմայով աշխատանքային հավաք: Հավաքին մասնակցել են ՀՀ ԿԳ նախարարության, Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի, Ուսուցման ազգային հիմնադրամի,…

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2012-10-17

Հոկտեմբերի 18-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
«Մի շարք քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին»,
«Հայկ Մանուչարյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին»
ՀՀ  կառավարության որոշումների նախագծերը:

«ՀԱՅԿ ԱՐՍԵՆԻ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

2012-10-17

ՆԱԽԱԳԻԾ Ղեկավարվելով «Զինապարտության  մասին» ՀՀ օրենքի  16 հոդվածի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության   կառավարությունը  որոշում   է`

 Հայկ Արսենի Մանուչարյանին (ծնվ.` 1991թ. սեպտեմբերի  27-ին, հասցե` ք. Կապան, Հունան Ավետիսյան փ., 1ա շ., բն. 32, սովորում է Լոնդոնի համալսարանական քոլեջի մագիստրատուրայում)` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում`…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։