Ա.Աշոտյան. կրթության իրավունքը մարդու իրավունքի անբաժանելի մասն է
2012-10-18
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր բացվել է ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտի աշխատողների և ուսուցիչների 2-րդ համագումարը, որին մասնակցում էր ԱՊՀ անդամ 9 պետությունների` Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենիայի և Մոլդովայի առավել քան 500 պատվիրակ` ԱՊՀ անդամ պետությունների հայտնի քաղաքական գործիչներ և հասարակական գործիչներ, ԱՊՀ…
Երևանում մեկնարկել է ԱՊՀ անդամ-պետությունների կրթության ոլորտի աշխատողների և ուսուցիչների երկրորդ համագումարը
2012-10-18
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է ԱՊՀ անդամ-պետությունների կրթության ոլորտի աշխատողների և ուսուցիչների երկրորդ համագումարի բացմանը:
ՀՀ կառավարության անունից ողջունելով համագումարի մասնակիցներին՝ Տիգրան Սարգսյանը կարևորել է կրթական համակարգի զարգացմանն ուղղված աշխատանքները: «Ժամանակակից պետությունը և հասարակությունը չի կարող կառուցվել առանց արդյունավետ կրթական համակարգի:
ԱՊՀ անդամ պետությունների կրթության նախարարների համաժողով.օր 2-րդ
2012-10-18
Հոկտեմբերի 19-ին, ժամը 1015-ին Մատենադարանում ԱՊՀ անդամ պետությունների կրթության նախարարների 19-րդ համաժողովի շրջանակում տեղի կունենա կրթության նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:
Հոկտեմբերի 19-ին, ժամը 1630-ին Երևանի պետական համալսարանում տեղի կունենա ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտի աշխատողների և ուսուցիչների 2-րդ համագումարի աշխատանքների ամփոփումն ու փակման արարողությունը:
Մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար / «Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն»
2012-10-18
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: «Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն`
…
ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտի աշխատողների և ուսուցիչների 2-րդ համագումար և ԱՊՀ անդամ պետությունների կրթոÖ
2012-10-17
ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի /МФГС/ աջակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարության Ուսուցման ազգային հիմնադրամը հոկտեմբերի 18-19-ը Երևանում կազմակերպում է ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտի աշխատողների և ուսուցիչների 2-րդ համագումարը, որին մասնակցում են ԱՊՀ անդամ պետությունների` Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենիայի և Մոլդովայի ներկայացուցիչներ:…












