«Համաշխարհային հմտություններ» միջազգային մրցույթի ազգային փուլը
2012-10-24
Հայաստանի Հանրապետությունն այս տարվանից իրավունք է ստացել մասնակցել Լայպցիգում կազմակերպվող «Համաշխարհային հմտություններ» միջազգային մրցույթին: Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջում այսօր մեկնարկել է մրցույթի ազգային փուլը, որը կրել է «Հայաստանի հմտություններ» խորագիրը: Մրցույթը կայացել է խոհարարություն, նորաձևության տեխնոլոգիա և ոսկերչություն մասնագիտությունների գծով: Ազգային փուլին մասնակցել են նախընտրական փուլը հաղթահարած…
Վերապատրաստման ծրագիր
2012-10-24
Հոկտեմբերի 26-30-ը Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում ֆրանկոֆոն տարածաշրջանային կենտրոնի (CREFECՕ) կողմից Ծաղկաձորում կիրականացվի ֆրանսերենի մասնագետների վերապատրաստման ծրագիրը:
Ծրագրի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին, ժամը 1400-ին
Հայ աշակերտների արդյունքն աստղագիտությունից` ոսկի, արծաթ, բրոնզ
2012-10-24
Հոկտեմբերի 17-23-ը Հարավային Կորեայում կայացել է աստղագիտության միջազգային 17-րդ օլիմպիադան, որին մասնակցել է ՀՀ դպրոցականների թիմը: Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող վեց աշակերտները նվաճել են չորս մեդալ՝ 1 ոսկի, 1 արծաթ և 2 բրոնզ: Ոսկե մեդալի է արժանացել Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի սան Գևորգ Մարտիրոսյանը, ում տրվել է նաև…
««ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ և ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2012-10-23
Հավանություն տալ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծին և այն…
Ազգային մրցույթի բացման արարողություն
2012-10-23
Հոկտեմբերի 24-ին, ժամը 1100-ին Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջում (ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/1) տեղի կունենա «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի բացման արարողությունը, որին կմասնակցի ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Մրցույթը կկայանա խոհարարություն,նորաձևության տեխնոլոգիա,ոսկերչություն մասնագիտությունների գծով:
Մրցույթին կմասնակցեն նախընտրական փուլը հաղթահարած ՄԿՈՒ հաստատությունների ուսանողները:












