Մասնագիտական կրթություն և ուսուցում գյուղատնտեսության բնագավառում
2012-10-17
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը` համագործակցելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ, Եվրոպական Հանձնաժողովի Թայեքս (TAIEX) ծրագրի աջակցությամբ 2012 թվականի հոկտեմբերի 15-16-ը կազմակերպել էր «Մասնագիտական կրթություն և ուսուցում գյուղատնտեսության բնագավառում» թեմայով աշխատանքային հավաք:
Հավաքին մասնակցել են ՀՀ ԿԳ նախարարության, Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի, Ուսուցման ազգային հիմնադրամի, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, Հայաստանի պետական ագրարային համալսարանի, Հայաստանի գործատուների հանրապետական միության, ՀՀ առևտրա-արդյունաբերական պալատի և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի շուրջ 60 ներկայացուցիչ:Աշխատանքային հավաքի մասնակիցներին ողջունեցին Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Ժան-Քրիստոֆ Գայրանը, ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության ԵՄ ծրագրերի բաժնի պետ Ամալյա Հովսեփյանը:
Զեկույցներով հանդես եկան եվրոպական երկրների` Շվեդիայի, Էստոնիայի, Սլովենիայի, Գերմանիայի և Չեխիայի Հանրապետության, փորձագետներ, որոնք ներկայացրերին գյուղատնտեսության բնագավառում մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) իրենց երկրների փորձը: Մասնավորապես, ներկայացվեց ՄԿՈՒ որակավորումների ազգային շրջանակները, կրեդիտային համակարգը, գյուղատնտեսության բնագավառում մարդկային ռեսուրսների զարգացման և վերապատրաստման համակարգը, ինչպես նաև ՄԿՈՒ, աշխատաշուկայի և սոցիալական գործընկերության միջև երկխոսությունն ու փոխհամագործակցությունը: