Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ 2012

2012-10-22

Մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարի` լավագույն ստեղծագործություններ, հայտնագործություններ (գյուտեր) և աշխատանքներ կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող հեղինակներին հետևյալ յոթ բնագավառներում`
•բնական գիտություններ
•տեխնիկական գիտություններ և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ
•ֆիզիկա
•բժշկագիտություն
•արվեստ (այդ թվում ճարտարապետություն, կերպարվեստ, թատրոն, կինոարվեստ, ֆոտոարվեստ, արվեստի տեսություն և…

Ա. Աշոտյան. մենք մեր տեղը գիտենք ԱՊՀ տարածքում` այն առաջատարների խմբում է

2012-10-19

Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտի աշխատողների և ուսուցիչների 2-րդ համագումարի աշխատանքների ամփոփումը: Ազդարարելով համագումարի փակումը` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել ԱՊՀ անդամ պետությունների պատվիրակություններին և անձամբ` յուրաքանչյուր պատվիրակին` բաց և շահագրգիռ քննարկումների համար: Նախարարն ընդգծել է, որ ԱՊՀ…

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ անդամ պետությունների կրթության նախարարների 19-րդ համաժողովի մասնակիցներին

2012-10-19

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ անդամ պետությունների կրթության նախարարների 19-րդ համաժողովի մասնակիցներին:Ողջունելով հյուրերին՝ Նախագահն ընդգծել է ԱՊՀ-ի դերը այդ կազմակերպությանն անդամակցող երկրների միջև ամենատարբեր ոլորտներում համագործակցության խթանման ու զարգացման գործում: Սերժ Սարգսյանը կարևորել է հատկապես հումանիտար ոլորտում փոխգործակցությունը` նշելով, որ ԱՊՀ անդամ երկրները տասնամյակներ շարունակ համագործակցել են,…

Կրթության նախարարներն արդյունավետ են գնահատել երևանյան համաժողովը

2012-10-19

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում այսօր տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների կրթության նախարարների 19-րդ համաժողովի մասնակիցների մամուլի ասուլիսը: Համաժողովը մեկնարկել է հոկտեմբերի 18-ին, Երևանում՝  ԱՊՀ անդամ 9 պետությունների կրթության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ամփոփել է  նախարարական համաժողովի արդյունքները՝ նշելով,…

Հայաստանը՝ կրթական կամուրջ ԱՊՀ և եվրոպական երկրների միջև

2012-10-18

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում  տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների կրթության նախարարների 19-րդ համաժողովը՝ ԱՊՀ անդամ 9 պետությունների կրթության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ: Բացման խսքով հանդես է եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ողջունելով նախարարական 19-րդ համաժողովի անցկացումը Երևանում՝ Ա. Աշոտյանը շեշտել է, որ հիմնական խնդիրը ԱՊՀ երկրների…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։