Երևանը հյուրընկալել է ԱՊՀ անդամ երկրների կրթության նախարարներին
2012-10-17
Հոկտեմբերի 18-ին, ժամը 930-ին ԱՊՀ անդամ պետությունների կրթության նախարարները և համագումարի մասնակիցները կայցելեն Ծիծեռնակաբերդ և ծաղկեպսակներ կդնեն Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի հուշարձանին:
Հոկտեմբերի 18-ին, ժամը 1100-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կբացվի ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտի աշխատողների և ուսուցիչների 2-րդ համագումարը: Մասնակիցներին կողջունի ՀՀ վարչապես Տ. Սարգսյանը:
Հոկտեմբերի 18-ին, ժամը 1530-ին Գիտությունների ազգային ակադեմիայում ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանի և ԱՊՀ անդամ պետությունների կրթության նախարարների մասնակցությամբ կբացվի ԱՊՀ անդամ պետությունների կրթության նախարարների համաժողովը:












