ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտի աշխատողների և ուսուցիչների 2-րդ համագումար և ԱՊՀ անդամ պետությունների կրթոÖ
2012-10-17
Համագումարը կընթանա «ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում ժամանակակից ինտեգրման գործընթացները. խնդիրները և զարգացման հեռանկարները» խորագրի ներքո:
Համագումարի նպատակը
2-րդ համագումարի նպատակն է Աստանայում կայացած 1-ին համագումարի որոշումների կայացմանը, ժամանակակից հասարակությունում ուսուցչի դերի և տեղի բարձրացմանը նպաստելը, ինչպես նաև առաջիկա տարիներին կրթության և գիտության ազգային համակարգերի հետագա համագործակցության գերակա ուղղությունների մշակումը, ԱՊՀ պետությունների համագործակցությունն ավելի դինամիկ և պահանջված դարձնելը:
Համագումարի խնդիրները
· Կրթության և գիտության ոլորտում միջպետական համագործակցության զարգացում,
· ԱՊՀ անդամ պետությունների նորարար-ուսուցիչների և կրթական կակզմակերպությունների առաջատար փորձի տարածում` ուսուցիչների կրթական ծառայությունների որակի բարձրացման համատեքստում,
· ԱՊՀ կրթական և գիտական հանրույթների միջև համագործակցության զարգացման պայմանների ստեղծում,
· կրթության միջոցով ԱՊՀ անդամ պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունների ամրապնդում:
Համագումարի նշանակությունը
Համագումարը կնպաստի ԱՊՀ անդամ պետություններում կրթության որակի աջակցման և գնահատման միասնական մոտեցման ձևավորմանը, կրթական ծրագրերի միջազգային համակարգերի ինտեգրմանը, ուսուցչի հեղինակության և դպրոցի դերի բարձրացմանը:
Համագումարի մասնակիցները
Առավել քան 500 պատվիրակ` ԱՊՀ անդամ պետությունների հայտնի քաղաքական գործիչներ և հասարակական գործիչներ, ԱՊՀ անդամ պետությունների կրթության կառավարման մարմինների ներկայացուցիչներ, ուսուցիչներ, դասախոսներ, մեթոդիստներ, կրթական և գիտական հանրույթի մասնակիցներ, կրթական և գիտական պարբերականների և ԶԼՄ ներկայացուցիչներ:
Կլոր սեղան-քննարկումներ և միջոցառումներ
Համագումարի ընթացքում կքննարկվեն «ԱՊՀ անդամ պետությունների կրթական համակարգերը` ժամանակակից մարտահրավերների և ինտեգրման գործընթացների համատեքստում», «Կրթական համակարգերի կադրերի պատրաստման համակարգի արդիականացումը», «Կրթության շարունակականության իրականացման ուղիները. նախադպրոցական կրթություն-դպրոց-բուհ-լրացուցիչ կրթություն», «Ժամանակակից կրթական տեխնոլոգիաները` նոր կրթական օրինակների համատեքստում» թեմաները:
Համագումարի շրջանակում կկազմակերպվեն կլոր-սեղաններ և Էսպո-ցուցահանդես: Ցուցահանդեսը նպատակաուղղված է ԱՊՀ անդամ պետություններում կրթական բարեփոխումների, մանկավարժական նվաճումների և նորարարությունների արդյունքների, հեղինակային և այլընտրանքային կրթական մեթոդների առանձնահատկությունների, լրացուցիչ կրթության հաջողված օրինակների, ուսումնամեթոդական նյութերի և ձեռնարկների, փորձի փոխանակման ներկայացմանը:
Պատմական ակնարկ
ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտի աշխատակիցների և ուսուցիչների 1-ին համագումարը տեղի է ունեցել 2010 թվականին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, որին մասնակցել են ԱՊՀ անդամ 7-ը պետությունների պատվիրակություններ: 1-ին համագումարում որոշում էր կայացվել հաջորդ համագումարն անցկացնել Հայաստանում: Համագումարի ընթացքում քննարկվել էին ԱՊՀ տարածքում կրթության զարգացման խնդիրները, անցկացվել էին վարպետության դասընթացներ, էքսպո-ցուցահանդեսում ներկայացվել էին կրթական գործընթացի ժամանակակից տեխնոլոգիաները:












