Մրցույթ ռեկտորի թափուր պաշտոնի համար

2012-10-29

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Մրցույթ ռեկտորի թափուր պաշտոնի համար /Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան/

2012-10-29

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:   «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության…

«Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթ

2012-10-29

Հոկտեմբերի 24-26-ը կայացել է «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթը երեք մասնագիտությունների գծով՝ ոսկերչություն, նորաձևություն, խոհարարություն: Մրցույթում հաղթող ճանաչված ուսանողները կմասնակցեն «Համաշխարհային հմտություններ» մրցույթին: 2013 թվականի հուլիսի 2-7-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Լայպցիգ քաղաքում Հայաստանի ՄԿՈւ հաստատությունների ուսանողներն առաջին անգամ հնարավորություն կունենան ներկայանալ և մրցակցել իրենց հմտություններով 61 այլ երկրների ուսանողների…

«Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի փակման արարողություն

2012-10-29

Հոկտեմբերի 30-ին, ժամը 1100-ին Անի Պլազա  հյուրանոցում (Սայաթ Նովա պողոտա 19) տեղի կունենա «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի փակման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում կպարգևատրվեն «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի հաղթողները: Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Ի.Քաուշին:

Համաժողով

2012-10-29

Կրասնոդարի կրթության և գիտության նախարարությունը  հրավիրում է մասնակցելու 2012 թվականի նոյեմբերի 28-ին Կրասնոդարում կայանալիք գիտագործնական համաժողովին: Համաժողովին մասնակցության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ կից նյութերից և http://idppo.kubannet.ru կայքից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։