Մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար / «Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն»

2012-10-18

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Գյումրու  «Ընտանիք» մանկապատանեկան  ստեղծագործական  կենտրոն»  պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
«Գյումրու  «Ընտանիք» մանկապատանեկան  ստեղծագործական  կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն`
ա) բարձրագույն կրթություն,
բ) ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,
գ) տնօրենի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, աշխատանքային և  կրթության ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր):
Հավակնորդը պարտավոր է ազատ տիրապետել առնվազն մեկ օտար լեզվի և  ունենա համակարգչային /առնվազն Word ծրագիր/ և այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություն:
«Գյումրու  «Ընտանիք» մանկապատանեկան  ստեղծագործական  կենտրոնի»  տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին  մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
ա) գրավոր դիմում (ՀՀ ԿԳ նախարարի անունով),
բ) երկու լուսանկար 3x4 չափսի,
գ) աշխատանքային գրքույկի պատճենը,
դ) ինքնակենսագրություն,
ե) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
զ) կադրերի հաշվառման անձնական թերթիկը (լրացված),
է) տեղեկանք  մշտական բնակության վայրից,
ը) բնութագիր վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել),
թ) զինվորական գրքույկ կամ զինապարտության մասին փաստաթուղթ:
 ե) ուսումնական հաստատության զարգացման և բարեփոխման հայեցակարգ  (նախատեսվելիք  հինգ տարվա պաշտոնավարման համար):              
Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով)  ներկայացնել 2012 թվականի հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 22-ը ներառյալ, ժամը՝ 1000-ից 1300-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից), Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության  նախարարության անձնակազմի կառավարման վարչություն: /Հասցեն` Գլխավոր պողոտա, Կառավարական տուն, 3, հեռախոս` 583-483/:
Մրցույթը տեղի կունենա 2012 թվականի նոյեմբերի 28-ին, ժամը 1200-ին, ՀՀ կրթության և գիտության նախարարությունում: Հասցեն՝ ք. Երևան, Գլխավոր պողոտա, Կառավարական տուն, 3:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։