Կարգապահական տույժ` ուսումնական գործընթացի խաթարման համար

2013-02-07

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը գրություն է ուղարկել ՀՀ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանին` առաջարկելով ուսումնասիրել և կարգապահական տույժեր կիրառել մարզպետարանի ենթակայության համապատասխան ուսումնական հաստատությունների տնօրենների նկատմամբ, ովքեր պատասխանատու են ս/թ փետրվարի 4-ին նախընտրական քարոզարշավի շրջանակում Արարատի մարզի որոշ դպրոցներում ուսումնական գործընթացի խաթարման համար: Միաժամանակ, համաձայն ՀՀ…

Ատեստավորման ենթակա ուսուցիչ վերապատրաստող կազմակերպությունների մրցույթ

2013-02-07

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ատեստավորման ենթակա ուսուցիչ վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկ ձևավորելու նպատակով  հայտարարում է մրցույթ:
Երաշխավորված կազմակերպություններին կտրամադրվեն դրամաշնորհներ վերապատրաստումների կազմակերպման համար: Դրամաշնորհների չափը կախված կլինի տվյալ կազմակերպությունում հայտագրված ուսուցիչների քանակից: Հանրակրթական ուսումնական հաստատությունների  ուսուցիչների ցուցակները կազմակերպությունները կարող են ստանալ ՀՀ կրթության և գիտության նախարարության,…

Ատեստավորման ենթակա ուսուցիչ վերապատրաստող կազմակերպությունների մրցույթ

2013-02-07

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը  ատեստավորման ենթակա ուսուցիչ վերապատրաստող երաշխավորված կազմա-կերպությունների ցանկը համալրելու նպատակով  հայտարարում է մրցույթ: Երաշխավորված կազմակերպություններին կտրամադրվեն դրամաշնորհներ վերապատրաստումների կազմակերպման համար: Դրամաշնորհների չափը կախված կլինի տվյալ կազմակերպությունում հայտագրված ուսուցիչների քանակից:
 Ուսուցիչների վերապատրաստումները նախատեսվում է սկսել 2013թ. հունիսի 1-ից:

«Արցախ` իÕ›մ սեր, իÕ›մ հպարտություն»

2013-02-07

Փետրվարի 18-ին լրանում է Ղարաբաղյան շարժման, իսկ փետրվարի 28-ին` Սումգայիթի ջարդերի 25 տարին: Այդ կապակցությամբ  ՀՀ կրթության և գիտութայն նախարար Արմեն Աշոտյանը գրություն է ուղարկել ՀՀ մարզպետներին և  Երևանի քաղաքապետին՝ առաջարկելով  դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտների համար կազմակերպել բաց դասեր, հուշ-երեկոներ, դասախոսություններ` նվիրված հայոց նորագույն պատմության ընթացքում տեղի ունեցած ազատագրական…

Սոցիալական նոր նախաձեռնություն` ուսանողական արտոնյալ վարկեր

2013-02-06

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանն այսօր նախարարությունում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ազդարարել են նոր սոցիալական ծրագրի մեկնարկը: ՀՀ կառավարության և Հայաստանի բանկերի համատեղ նախաձեռնությունն  աննախադեպ վարկային ծրագրի իրականացումն է, որի հիմնական շահառուները պետական և ոչ պետական բուհերի հավատարմագրված մասնագիտությունների բակալավրիատի…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։