«Լիդիցե 2013» մանկական նկարի միջազգային ցուցահանդես
2013-02-15
2013 թվականի մայիսի 30-ից հոկտեմբերի 31-ը Չեխիայի Հանրապետության Լիդիցե քաղաքում կազմակերպվելու է կերպարվեստի 41-րդ միջազգային ցուցահանդեսը:
Ցուցահանդեսը նվիրված է լինելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի 10-ամյա հոբելյանին: Թեմաները կարող են առնչվել ազգային տարազի, արհեստների, գյուղական պարերի և հարսանիքների, առասպելների և ավանդույթների հետ: Մրցույթին կարող են…
Համագործակցության նոր հեռանկարներ
2013-02-13
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է «Եվրասիական մեծ համալսարանական համալիր» կազմակերպության նախագահ, ՌԴ Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Մ. Ֆյոդորովի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` նախարարը ներկայացրել է Հայաստանի կրթության ոլորտում վերջին տարիներին իրականացված բարեփոխումները, մասնավորապես, բուհերի ակադեմիական ինքնավարության, կրթության որակի բարձրացման, հավատարմագրման գործընթացների տեսանկյունից:
Սոցիալական նոր ծրագիր՝ գիշերօթիկների երեխաները կդառանան սկաուտներ
2013-02-12
Հայաստանի ազգային սկաուտական շարժում “ՀԱՍԿ” ՀԿ-ի կենտրոնական գրասենյակում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը և Հայաստանի ազգային սկաուտական շարժման ատենապետ Հրաչյա Շմավոնյանը ստորագրել են փոխադարձ համագործակցության եռակողմ հուշագիր:
Հուշագրի նպատակը սոցիալապես անապահով ընտանիքիների և կյանքի դժվարին պայմաններում հայտնված…
Ռուսաց լեզվի և գրականության 2-րդ համաշխարհային լեզվամշակութային մրցույթ
2013-02-12
Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Միջազգային կրթության կենտրոնը հրավիրում է մասնակցելու Ռուսաց լեզվի և գրականության 2-րդ համաշխարհային լեզվամշակութային մրցույթին: Մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությւոն կարելի է ստանալ vsemirkom.ru կայքից և կից նյութերից:
2014-2015 ուստարվա դասագրքերի մրցույթ
2013-02-11
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի հետ համատեղ հրավիրում են սույն հայտահրավերի փաստաթղթերում սահմանված պայմանները բավարարող հրատարակչություններին ներկայացնել փակ ծրարով հայտեր՝ ստորև ներկայացվող դասագրքերի և համապատասխան մեթոդական ձեռնարկների հրատարակման և մատակարարման համար:
Հայտահրավերի պայմանները բավարարող հետաքրքրված հրատարակչությունները կարող են լրացուցիչ…












