«Արցախ` իÕ›մ սեր, իÕ›մ հպարտություն»
2013-02-07
Փետրվարի 18-ին լրանում է Ղարաբաղյան շարժման, իսկ փետրվարի 28-ին` Սումգայիթի ջարդերի 25 տարին: Այդ կապակցությամբ ՀՀ կրթության և գիտութայն նախարար Արմեն Աշոտյանը գրություն է ուղարկել ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին՝ առաջարկելով դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտների համար կազմակերպել բաց դասեր, հուշ-երեկոներ, դասախոսություններ` նվիրված հայոց նորագույն պատմության ընթացքում տեղի ունեցած ազատագրական շարժմանը, ազգային ինքնագիտակցության զարթոնքին, Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին:
Միաժամանակ, հայտարարվել է շարադրությունների մրցույթ` «Արցախ` իÕ›մ սեր, իÕ›մ հպարտություն» թեմայով, որին կարող են մասնակցել դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտները: