ԴՇՀ տարեկան հաշվետվությունը` հոգաբարձուների խորհրդի նիստում

2013-02-04

Տեղի է ունեցել Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարն իր բացման խոսքում, որպես ուսուցման որակի արդյունավետության բարելավման կարևոր գործոն, ընդգծել է որակյալ դասագրքեր ունենալու և ուսումնական հաստատությունների սովորողներին դասագրքերով ապահովելու կարևորությունը: …

Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիր

2013-02-04

2013 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շարունակում է արտասահմանյան երկրներում գործող հայկական վարժարաններում, դպրոցներում, մանկապարտեզներում, միօրյա և այլ տիպի կրթօջախներում դասավանդող հայագիտական առարկաների ուսուցիչների,  տնօրենների, ուսումնական մասի տեսուչների վերապատրաստման ծրագիրը: Վերապատրաստման դասընթացները նախատեսված է իրականացնել ուսուցման երկու ձևով. առկա՝ Հայաստանում, մեկամսյա ժամկետում և հեռավար (on-line): Հեռավար վերապատրաստումը կիրականացվի…

Հարավային Կովկասի երիտասարդական խորհրդարանի երրորդ նստաշրջան

2013-02-04

Փետրվարի 5-ին, ժամը 1000-ին, Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցում տեղի կունենա Հարավային Կովկասի երիտասարդական խորհրդարանի երրորդ գումարման նստաշրջանի բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Վրաստանի կրթության և գիտության փոխնախարար Ալուդա Գոգլիչիձեն, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան և Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի տնօրեն…

Արմեն Աշոտյան. «Սովորելն ու սովորեցնելը հայրենասիրության ուժգին դրսևորումներից են»

2013-02-02

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը` ի դեմս ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի, ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը` ի դեմս  խորհրդի նախագահ, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի և «Լույս»  հիմնադրամը` ի դեմս կրթական ծրագրի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանի, այսօր նախարարությունում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ազդարարել  են համատեղ նոր նախաձեռնության` «Գիտելիքի համալիր» ծրագրի …

Մրցույթ՝ «Ռասուլ Համզատով- բարու և մարդկության երգիչ»

2013-02-01

2013թ. Ռուսաստանում նշվում է գրող և հրապարակախոս Ռասուլ Համզատովի 90-ամյակը, որի շրջանակում հայտարարվում է  «Ռասուլ Համզատով- բարու և մարդկության երգիչ»  խորագրով գրադարանային նախագծերի միջազգային մրցույթ: Մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ http://rasulgamzatov90.blogspot.ru/ կայքից և նշված նյութերից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։