Միջոցառում` նվիրված Ղարաբաղյան շարժման 25-ամյակին
2013-02-26
Փետրվարի 27-ին, ժամը 1500-ին Երևանի թիվ 190 դպրոցում /Մալաթիա-Սեբաստիա Հ/Ա Բ-2 թաղ./ տեղի կունենա միջոցառում` նվիրված Ղարաբաղյան շարժման 25-ամյակին: Միջոցառմանը կմասնակցի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
XVII միջազգային մանկական և երիտասարդական գեղարվեստական ստեղծագործության մրցույթ - «Always green, always blue»
2013-02-26
Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարարությունը, Կույավսկո-Պոմորսկի վոյեվոդության նահանգապետի վարչակազմի և Տորուն քաղաքի իշխանությունների հետ համատեղ կազմակերպում է ավանդական XVII միջազգային մանկական և երիտասարդական գեղարվեստական ստեղծագործության մրցույթը, որը կրում է «Always green, always blue» խորագիրը:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը կարելի է ստանալ http://www.galeriadziecka-eduart.pl կայքէջից:…
«Հայկական լեռնաշխարհից ծնված ոգին» խորագրով համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոն
2013-02-20
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2013 թվականին կազմակերպում է համահայկական մանկապատանեկան նկարչական 4-րդ մրցույթ-փառատոնը` «Հայկական լեռնաշխարհից ծնված ոգին» խորագրով:
Մրցույթի նպատակն է խրախուսել Հայաստանի աշխարհագրության և հայ մշակույթի իմացությունը, նպաստել հայ մանուկների և պատանիների Հայկական լեռնաշխարհի, որպես հայերի հայրենիքի, ինչպես նաև մշակույթի բազմազանության և բազմաշերտության մասին…
Լավագույն ուսանողական մրցույթը կդառնա ավանդական
2013-02-20
Երևանի պետական համալսարանում այսօր տեղի է ունեցել «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի մրցանակակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, կրթության ոլորտի ներկայացուցիչներ: ՀՀ վարչապետը, շնորհավորելով բոլոր մրցանակակիրներին, բարձր պարգևների արժանանալու…












