Կարգապահական տույժ` ուսումնական գործընթացի խաթարման համար

2013-02-07

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը գրություն է ուղարկել ՀՀ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանին` առաջարկելով ուսումնասիրել և կարգապահական տույժեր կիրառել մարզպետարանի ենթակայության համապատասխան ուսումնական հաստատությունների տնօրենների նկատմամբ, ովքեր պատասխանատու են ս/թ փետրվարի 4-ին նախընտրական քարոզարշավի շրջանակում Արարատի մարզի որոշ դպրոցներում ուսումնական գործընթացի խաթարման համար:
Միաժամանակ, համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանի` ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարության «Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ:
Նախարարի գրության և հրամանի համար հիմք է հանդիսացել www.azatutyun.am կայքում զետեղված տեսանյութը:
Ի դեպ, ուսումնական հաստատություններում որևէ քաղաքական գործունեության բացառման և ուսւումնական գործընթացի անխափան կազմակերպման վերաբերյալ մինչև ընտրարաշավի մեկնարկը տեղեկացվել են ՀՀ բոլոր մարզպետները և Երևանի քաղաքապետը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։