«ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻՑ ԾՆՎԱԾ ՈԳԻՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆ- 2013
2013-02-20
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2013 թվականին կազմակերպում է համահայկական մանկապատանեկան նկարչական 4-րդ մրցույթ-փառատոնը` «Հայկական լեռնաշխարհից ծնված ոգին» խորագրով:
Մրցույթի նպատակն է խրախուսել Հայաստանի աշխարհագրության և հայ մշակույթի իմացությունը, նպաստել հայ մանուկների և պատանիների Հայկական լեռնաշխարհի, որպես հայերի հայրենիքի, ինչպես նաև մշակույթի բազմազանության և բազմաշերտության…
ՀՀ կառավարության նիստի օրակարգում
2013-02-20
Փետրվարի 21-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցը`
««Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրաքի Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ
2013-02-20
ՆԱԽԱԳԻԾ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Համաձայնություն տալ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրաքի Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Նախարարը հանդիպել է բլոգերներին և սոցցանցերի ակտիվ օգտատերերին
2013-02-16
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում բլոգերների և սոցիալական ցանցերի մի խումբ ակտիվ օգտատերերի հետ: Հանդիպման սկզբում նախարարը շնորհակալություն է հայտնել բլոգերներին՝ հրավերն ընդունելու համար և շեշտել, որ հանրային հատվածի հետ անմիջական համագործակցությունը կարևոր նպաստ է բերում կրթության ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացմանը:…
Նախարարը կիրառել է կարգապահական տույժեր
2013-02-15
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, արձագանքելով զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներին, այսօր ստորագրել է երկու հրաման՝ կարագապահական տույժեր կիրառելու վերաբերյալ:Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասով` ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու, ուսումնական հաստատությունում օրենքով արգելված քաղաքական քարոզչություն իրականացնելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարության…












