Մամուլի հաղորդագրություն

2013-02-01

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը և «Լույս» հիմնադրամն ազդարարում են համատեղ նոր նախաձեռնության` «Գիտելիքի համալիր» ծրագրի  մեկնարկը:  Ծրագրի նպատակը  Հայաստանի առաջատար բուհերի և փորձագետների միջև փորձի փոխանակման ապահովումն է: Այն հնարավորություն է տալիս բոլոր ներգրավվածներին միմյանց փոխանցելու ուսումնառության և  գիտելիքի պրակտիկ գործածման լավագույն փորձը:…

Ամառային դպրոց Անգլիայում

2013-02-01

«Գաուդեամուս» թարգմանչական ընկերությունը իրականացնում է «Ամառային դպրոց Անգլիայում» ծրագիրը: Ծրագիրը նախատեսված է 10-17 տարեկան երեխաների համար: Ծրագրի շրջանակում երեխաները հնարավորություն են ունենում ամռանը մասնակցել երկշաբաթյա դասընթացների Անգլիայի Բրիտանական խորհրդի կողմից հավատարմագրված անգլերեն լեզվի դպրոցներից մեկում, ծանոթանալ Անգլիայի մշակույթին և կրթական համակարգին, ինչպես նաև այցելել Անգլիայի տարբեր քաղաքաներ:
Մանրամասն…

«Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստ

2013-02-01

Փետրվարի  7-ին, ժամը 1400-ին  ՀՀ  կրթության և գիտության նախարարության նիստերի դահլիճում կայանալու է «Կրթական ծրագրերի իրականացման  լիցենզավորման հանձնաժողովի» նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական և նախնական մասնագիտական /արհեստագործական/ կրթական ծրագրերով լիցենզիաներ ստանալու մասին հարցերը:

ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ-2013

2013-02-01

 

2013 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շարունակում է արտասահմանյան երկրներում գործող հայկական վարժարաններում, դպրոցներում, մանկապարտեզներում, միօրյա և այլ տիպի կրթօջախներում դասավանդող հայագիտական առարկաների ուսուցիչներին, տնօրեններին/ուսումնական մասի տեսուչներին` վերապատրաստման ծրագիրը:

2013 թվականին վերապատրաստման դասընթացները նախատեսված է իրականացնել ուսուցման երկու ձևով.
I.առկա` Հայաստանում, մեկամսյա ժամկետում

Ասուլիս «Գիտելիքի համալիր» նախաձեռնության ծրագրի շրջանակում

2013-02-01

Փետրվարի 2-ին, ժամը 1300-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում   տեղի կունենա   ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի և «Լույս»  հիմնադրամի կրթական ծրագրի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանի մամուլի ասուլիսը, որով կազդարարվի «Գիտելիքի համալիր» ծրագրի մեկնարկը:
Միջոցառմանը կմասնակցեն  նաև «Լույս» հիմնադրամի շրջանավարտներ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։