Առաջարկ համաշխարհային «Apple» ընկերությանը

2013-02-01

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նամակ է հղել «Apple» ընկերության գործադիր տնօրեն Թիմ Կուկին, որում, մասնավորապես, ասված է.««Apple» ընկերության շարժական սարքավորումներն օրեցօր ավելի լայն տարածում են գտնում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում բնակվող սփյուռքահայության շրջանում: Մեր օրերում շարժական սարքավորումները, մասնավորապես, պլանշետները դիտվում են որպես ազդեցիկ ուսումնական միջոցներ,…

Կարգապահական տույժի առաջարկ ՀՀ մարզպետին

2013-01-31

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր գրություն է ուղարկել ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին, որում, մասնավորապես, ասված է. «Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սյունիքի մարզի Ագարակ քաղաք ՀՀ Նախագահի այցելության ժամանակ մշակույթի տանը կայացած հանդիպմանը մասնակցել են նաև քաղաքի միջնակարգ դպրոցի ուսուցիչները և աշակերտները, ինչի արդյունքում խաթարվել է ուսումնական…

ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ՉՈՐՍՇԱԲԱԹՅԱ ԾՐԱԳԻՐ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ

2013-01-31

Գերմաներեն լեզվի ուսուցման խթանման և օտարերկրյա աշակերտներին գերմաներենի դասընթացում առանձնահատուկ ձեռքբերումների համար պարգևատրելու նպատակով Գերմանիայի արտաքին գերատեսչությունը մշակել է մրցանակների ծրագիր, որն իրականացվում է ԳԴՀ նախարարների համաժողովի Մանկավարժական փոխանակման ծառայության /PAD/ կողմից: 
Ծրագրի շրջանակներում բարձր առաջադիմություն ունեցող աշակերտներին հնարավորություն է տրվում ուսուցողական այցով չորս շաբաթ անցկացնել Գերմանիայում:…

ՀՀ բուհերը խոշոր հարկատուների ցանկում. 2012թ. վճարել են շուրջ 3,9 մլրդ. դրամ

2013-01-31

ՀՀ պետական եկամուտների  կոմիտեն հրապարակել է 2012 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը` համաձայն վճարված հարկերի և տուրքերի մեծության: Ցանկում  ընդգրկված են նաև ՀՀ  ուսումնական հաստատություններ և կրթական ծառայություն մատուցող կազմակերպություններ` այդ թվում 13 բուհեր, Կրթության ազգային ինստիտուտը և Շիրակացու անվան ճեմարան կրթահամալիրը: Խոշոր…

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2013-01-30

Հունվարի 31-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված  են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
«Հայաստանի Հանրապետության կառավարության  2007 թվականի օգոստոսի 30-ի  N 1038-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»,
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 1-ի N 1256-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»
ՀՀ …

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։