Աղետների ռիսկերի նվազեցմանը նվիրված կրթական աշխատաժողով

2013-03-04

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը և Հումանիտար օգնության եվրոպական հանձնաժողովի դեպարտամենտը Ստամբուլում կազմակերպել էին Կենտրոնական Ասիայի և հարավային Կովկասի երկրների կրթության համակարգում աղետների ռիսկերի նվազեցմանը նվիրված աշխատաժողով, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմի, Ճգնաժամային իրավիճակների կառավարման ակադեմիայի ներկայացուցիչներ: Աշխատաժողովի նպատակն…

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳՐԵՐ /DCID/

2013-03-04

2013 թվականի ընթացքում /գարնանը և ամռանը/ Դյուկ միջազգային զարգացման կենտրոնը Միջազգային զարգացման կարողությունների ամրապնդմանը ուղղված ծրագրի /DCID/ շրջանակում իրականացնում է
Նախագծի գնահատում և ռիսկերի կառավարում /PARM/, 
Ֆինանսական ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման ֆինանսական կառավարում /PDF/,
Հարկային վերլուծություն և եկամուտների կանխատեսում /TARF/,
Բյուջետավորումը…

ՄՐՑՈՒՅԹ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ /2013Թ./

2013-03-01

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2013-2014 ուսումնական տարում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար*/ բակալավրիատ՝ 2 տեղ, մագիստրատուրա՝ 2 տեղ և ասպիրանտուրա՝ 1 տեղ/:
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները կամ ավարտական կուրսում/դասարանում սովորող…

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր է վերընտրվել Վ. Առաքելյանը

2013-03-01

Այսօր տեղի է ունեցել Ֆիզիկական կուլտուրայի  հայկական պետական ինստիտուտի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը: Բուհի կառավարման խորհրդի կողմից  ռեկտորի պաշտոնում  միաձայն  վերըընտրվել է գործող ռեկտոր Վահրամ Առաքելյանը: Նա  մրցույթին հայտ ներկայացրած միակ թեկնածուն էր:

Մրցույթներ միջպետական համաձայնագրերի շրջանակում

2013-03-01

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը միջպետական համաձայնագրերի շրջանակում հայտարարում է մրցույթներ 2013-2014 ուսումնական տարում օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու համար:
Լեհաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բոլոր մասնագիտություններով /բացառությամբ՝ բժշկություն և արվեստ/  բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար 6 կրթաթոշակ՝  2 բակալավրիատ, 2 մագիստրատուրա, 2…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։