2014-2015 ուստարվա դասագրքերի մրցույթ
2013-02-11
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի հետ համատեղ հրավիրում են սույն հայտահրավերի փաստաթղթերում սահմանված պայմանները բավարարող հրատարակչություններին ներկայացնել փակ ծրարով հայտեր՝ ստորև ներկայացվող դասագրքերի և համապատասխան մեթոդական ձեռնարկների հրատարակման և մատակարարման համար:
Գրասենյակի հասցեն՝ ք. Երևան, Ռոստոմի 29/164, հեռախոս՝ 57- 56 -43
Վերը նշված դասագրքերի յուրաքանչյուր խմբաքանակի համար, սահմանված նվազագույն պահանջները բավարարելու դեպքում, կարող է ընտրվել դասագրքերի մինչև 2 տարբերակ, բացառությամբ տեխնոլոգիա, ՆԶՊ, ֆրանսերեն և գերմաներեն առարկաների խմբաքանակների:
Հայտահրավերի պայմանները բավարարող հետաքրքրված հրատարակչությունները կարող են գնել հայտահրավերի փաստաթղթերի լրիվ փաթեթը վերոնշյալ ԴՇՀ-ի գրասենյակում, գրավոր դիմումի համաձայն` կատարելով 35000 դրամ անհատույց վճարում:
Հայտահրավերի մասնակցության գրավ չի պահանջվում, սակայն եթե որևէ հրատարակչություն, հրաժարվի իրեն շնորհված պայմանագրի ստորագրումից կամ կատարումից` իր ներկայացրած հայտի դիմաց, իրավունք չի ունենա մասնակցել ԴՇՀ-ի կողմից հայտարարված դասագրքերի գնման հետագա մրցույթներին, տվյալ հայտահրավերի հրապարակման ամսաթվից հետո երեք տարվա ընթացքում:
Հայտերը պետք է ներկայացվեն ԴՇՀ-ի գրասենյակ, մինչև մինչև 2013 թվականի օգոստոսի 12-ը ժամը 1500-ը:












