«Լիդիցե 2013» մանկական նկարի միջազգային ցուցահանդես
2013-02-15
Ցուցահանդեսը նվիրված է լինելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի 10-ամյա հոբելյանին: Թեմաները կարող են առնչվել ազգային տարազի, արհեստների, գյուղական պարերի և հարսանիքների, առասպելների և ավանդույթների հետ: Մրցույթին կարող են մասնակցել 4-16 տարեկան երեխաներ և ներկայացնել աշխատանքներ նկարչության, փորագրության, լուսանկարչության, կերամիկայի և համակցված տեխնիկայի բնագավառներում:
Հայտերի և աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը 2013 թ. մարտի 15-ն է: Ցուցահանդեսի մասին ամբողջական տեղեկատվություն կարելի է ստանալ www.mdvv-lidice.cz կայքէջից:












