Նախարարի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Արցախ

2013-06-08

Հունիսի 9-11-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Ա. Թարվերդյանը և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Ա. Պողոսյանը, աշխատանքային այցով կգտնվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Նախատեսվում են հանդիպումներ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի և վարչապետ Արա…

Պարգևներ երիտասարդ գիտնականներին

2013-06-07

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում այսօր տեղի է ունեցել երիտասարդ գիտնականների մրցանակաբաշխությունը, որն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Պարգևատրման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռ. Մարտիրոսյանը, ԳՊԿ նախագահ Ս. Հարությունյանը, բուհերի ռեկտորներ, գիտության բանագավառի ներկայացուցիչներ: Շնորհավորելով երիտասարդ գիտնականներին` ՀՀ…

Միասնական քննության պատասխաններ /«Կենսաբանություն»,«Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն»/

2013-06-07

Հունիսի 7-ին մեկնարկած «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» առարկաներից միասնական քննության պատասխանները հասանելի են ինչպես Գնահատման և թեստավորման կենտրոնի, այնպես էլ ՀՀ կրթության և գիտության նախարարության կայքում:

Նախարարն ընդունել է Հալլե-Վիտտենբերգի համալսարանի պատվիրակությանը

2013-06-07

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Գերմանիայի Հալլե-Վիտտենբերգի  համալսարանի պատվիրակությանը` արտաքին կապերի գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Գեսինե Ֆոլջանտի Ջոստի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էին նաև Հալեի համալսարանի պրոֆեսոր Արմենուհի Դրոստ-Աբգարյանը և Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Շտեֆան Ռաբանոսը: Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է Հալլե-Վիտտենբերգի  համալսարանում…

«Որևէ անլուծելի խնդիր չի կարող լինել».նախարարն ընդունել է ՌԴ նորանշանակ դեսպանին

2013-06-06

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին: Ողջունելով հյուրին՝ Ա.Աշոտյանը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում աշխատանքի անցնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-ռուսական կրթական համագործակցության ընդլայնմանն ու ամրապնդմանը:«Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի համար կարևոր գործընկեր է…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։