Հուշագրի ստորագրում
2013-06-18
Հունիսի 19-ին, ժամը 1100-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարար Արմեն Աշոտյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն կստորագրեն կրթական համագործակցության հուշագիր՝ Երևանի Բ. Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցում ֆրանսերենի խորացված ուսուցում և լրացուցիչ ֆրանկոֆոն ծրագիր իրականացնելու վերաբերյալ:
Նախարարն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
2013-06-15
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք կրթական հարցեր: Մասնավորապես, անդրադառնալով ՀՊՃՀ-ում ԱՄՆ զարգացման գործակալության աջակցությամբ հիմնադրվող Ազգային ճարտարագիտական լաբորատորիաների գործունեությանը` նախարարն այդ համատեքստում կարևորել է կրթություն-աշխատաշուկա…
Միասնական քննության պատասխաններ /Օտար լեզու/
2013-06-14
Հունիսի 14-ին մեկնարկած օտար լեզու՝ «Անգլերեն», «Գերմաներեն», «Ֆրանսերեն», «Իսպաներեն», «Իտալերեն, «Պարսկերեն» առարկաներից միասնական քննության պատասխանները հասանելի են ինչպես Գնահատման և թեստավորման կենտրոնի, այնպես էլ ՀՀ կրթության և գիտության նախարարության կայքում:
Համագործակցության հուշագիրը կստորագրվի նախարարների հանդիպման ժամանակ
2013-06-14
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պրիիտ Տուրկին: Հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը քննարկել են երկու երկրների միջև կրթության և գիտության ոլորտում համագործակցության հուշագրի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր: Նշվել է, որ հուշագիրը կստորագրվի Հայաստանի և Էստոնիայի նախարարների…
Աբովյանագիտական գիտաժողով
2013-06-14
Հայ-էստոնական մշակութային համագործակցության շրջանակներում հունիսի 15-ին, ժամը 1000-ին Խ. Աբովյանի տուն-թանգարանում կանցկացվի աբովյանագիտական գիտաժողով` Տարտուի համալսարանի, Երևանի պետական համալսարանի և տուն-թանգարանի մասնակցությամբ:












