«Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստ

2013-06-13

Հունիսի 17-ին, ժամը 1430-ին   ՀՀ  կրթության և գիտության նախարարության նիստերի դահլիճում կայանալու է «Կրթական ծրագրերի իրականացման  լիցենզավորման հանձնաժողովի» նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական, նախնական /արհեստագործական/ և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով լիցենզիաներ ստանալու, բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով լիցենզիաների դադարեցման  մասին հարցերը:

«Կրթության որակի գնահատման արդյունքները ըստ օգտատերերի տարբեր խմբերի պատկերացման» թեմայով վեբինար

2013-06-13

2013 թ. հունիսի 25-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 1100- 1230-ը տեղի կունենա «Կրթության որակի գնահատման արդյունքները ըստ օգտատերերի տարբեր խմբերի պատկերացման»  թեմայով վեբինարը: Վեբինարին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հունիսի 22-ը գրանցվել, այցելելով  http://rtc-edu.ru/trainings/webinar կայք-էջ:

Հայ դպրոցականը հաղթող է ճանաչվել Ռուսաստանի պատանի ընթերցողների մրցույթում

2013-06-13

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում տեղի է ունեցել «Կենդանի կլասիկա» ընթերցման միջազգային մրցույթը, որտեղ հաղթող է ճանաչվել հայաստանցի դպրոցական Դավիթ Ավագյանը: Մրցույթին մասնակցել են ավելի քան 2 մլն դպրոցականներ՝ աշխարհի 8 երկրներից: Եզրափակիչ փուլին, որը տեղի է ունեցել հունիսի 6-ին՝ Ա. Պուշկինի ծննդյան տարեդերձի օրը, մասնակցել են  60 լավագույն պատանի…

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2013-06-12

Հունիսի 13-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
«Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2013/2014 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը հաստատելու մասին», «Հայաստանի…

Ուսման վարձի զեղչեր` կարկուտից տուժած համայնքների ուսանողներին

2013-06-12

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական է ուղարկել ՀՀ պետական բուհերի ռեկտորներին, որում, մասնավորապես, նշված է. «Հաշվի առնելով ՀՀ Արմավիրի մարզի 2013թ. մայիսի 12-ի կարկտահարության պատճառով ստեղծված իրավիճակը` առաջարկում եմ նշված մարզի առավել տուժած  համայնքների ուսանողների համար կիրառել ուսման վարձի զեղչեր` առավելագույն չափով»:
Կից`…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։